Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կլոպը գլխավոր թեկնածուն է

Կլոպը գլխավոր թեկնածուն է
21.02.2017 | 12:27

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտությունից հետո ամպերը չարագուժորեն ծանրացել են «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխին, ով իր գլխավորած թիմի հետ առայժմ քիչ բանով է ուրախացնում նաև ներքին առաջնության խաղերում: Անգլիական «Միրորի» հաղորդմամբ` կատալոնյան ակումբի ապագա ղեկակալի հարցում շատ բարձր են դիտարկվում «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի շանսերը: Թեկնածուների հավանական շարքում է նաև անգլիական մեկ այլ ակումբի գլխավոր մարզիչ: Խոսքը վերաբերում է «Էվերտոնը» գլխավորող Ռոնալդ Կումանին, ում համար «Բարսելոնը» լավ էլ հարազատ թիմ է:


Տեղեկացնենք նաև, որ ֆուտբոլային օրակարգի թիվ մեկ թեման շարունակում է մնալ «Պարի Սեն Ժերմենի» հետ «Բարսելոնի» պատասխան խաղը: Որ կատալոնցիները հայտնվել են գերբարդ վիճակում, ընդունում են բոլորը, բայց որ «Բարսելոնը» կարող է դուրս գալ պատային այդ վիճակից, համոզվածների պակաս նույնպես չկա: Մի խոսքով առաջիկա մարտի ութը սպառնում է դառնալ համաշխարհային ֆուտբոլային կյանքի ամենասպասված օրը:
Միջանկյալ նկատենք, որ գլխավոր մարզչի փոփոխություն է պլանավորված ֆրանսիական «Լիլ» ակումբում, որի պաշտոնական կայքում արդեն իսկ նշվել է, որ հաջորդ մրցաշրջանում այն կգլխավորի արգենտինացի հանրահայտ մարզիչ Մարսելո Բիելսան: Թիմի ներկայիս գլխավոր Ֆրանկ Պասիի հետ պայմանագիրը ստորագրված էր մինչև այս մրցաշրջանի ավարտ:


Մարզիչների թեման ավարտելով՝ ասենք, որ «Մանչեստր Յունայթեդը» նոր պայմանագիր է նախապատրաստում Ժոզե Մոուրինիոյի համար, ում հետ գործողը նախատեսված էր մինչև 2019 թիվը: Համաձայն նորի, եղածը կերկարացվի երեք տարով, իսկ տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրոյից կհասնի 14 միլիոնի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ